Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Օրհան Փամուկին Նոբելյան մրցանակի հանձնումը16 հոկտեմբերի 2006 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը ողջունել է թուրք գրող Օրհան Փամուկին գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի հանձնումը: «Մենք իրոք ողջունում ենք այս որոշումը, որը ժամանակով համընկավ ֆրանսիական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության փաստի հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունման հետ»,- հայտարարել է Վ. Օսկանայնաը Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերով, այդպիսով Թուրքիային ուղղված ազդանշանը, ավելի հնչեղ եւ ուժեղ դարձավ, եւ այդ երկիրը չի կարող արդարանալ` ֆրանսիացիների կողմից օրենքի ընդունումը Թուրքիային ԵՄ չթողնելու դեմ ուղղված շահարկումներ անվանելով: Ինչպես հայտնել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, Փամուկը ճիշտ ուղու վրա է գտնվում: «Հուսամ, որ ֆրանսիական խորհրդարանի որոշումը եւ Փամուկին Նոբելյան մրցանակ հանձնելը Թուրքիայի կցուցադրեն ճիշտ ուղին: Թուրքիան պետք է հասկանա, որ Հայաստանը չի ցանկանում նրան նսեմացնել, այլ ցանկանում է միասին հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ այդ խոչընդոտի հաղթահարմանը»,- ընդգծել է Օսկանյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |