ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը կիրառում է 107 մմ-ոց հրթիռներ՝ թուրքական արտադրության![]() 25 օգոստոսի 2015 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային և հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից (մոտ 110 արկ) ադրբեջանական կողմը արևելյան ուղղությամբ կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշել են հակառակորդի ակտիվությունը և շարունակում են վստահորեն վերահսկել ամբողջ առաջնագիծը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հանգստյան օրերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 և 120 մմ-ոց ականանետեր) և հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտելհրադադարի պահպանման ռեժիմը: Ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների: Ըստ հավաստի աղբյուրների, տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել իբր հայկական կողմը 5 զոհ ունի և 8 վիրավոր, իսկ ադրբեջանական կողմը՝ միայն 3 վիրավոր: ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալԴավիթ Բաբայանը հայտնել է, որ տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հայկական կողմը զոհեր չունի՝ ապատեղեկատվություն որակելով ադրբեջանական կողմի հայտարարությունները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |