ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՐՁԱԿՈՒՐԴ ԿԳՆԱ, ԵԹԵ ԳԼԽԱՎՈՐԻ ԵՐԿՐԻ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԸ27 նոյեմբերի 2002 - 23:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եռամսյա արձակուրդ կգնա, եթե գլխավորի, 2003 թվականի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում հանրապետության ղեկավարի պաշտոնի համար առաջադրված, ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը: «Նման երկարաժամկետ արձակուրդ ինձ հասնում է օրենքով, քանի որ ավելի քան երկու տարի չեմ հանգստացել»,- ասել է նա: Ինչպես նախատեսված է օրենքով, այդ ընթացքում բանակի գործերով կզբաղվի Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը: Զինվորական անձի միջամտությունը նախընտրական գործընթացին արգելող օրենքի կապակցությամբ` նախարարը ընդգծել է, որ ինքը ոչ թե զինվորական, այլ քաղաքացիական անձ է: «Եթե ես ուսադիրներ կրեի, ապա չէի զբաղվի քաղաքականությամբ»,- հայտարարել է նա: Իր նշանակումը Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ նախարարը համարում է ընտրական գործընթացին բանակի միջամտությունը բացառող լրացուցիչ երաշխիք:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |