ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր սերնդի IP ծառայություններ է մատուցում Դիլիջանի ԿԲ ենթակայության տարածքներում![]() 28 օգոստոսի 2015 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնաշերտ ինտերնետ, IP-հեռախոսակապ և IP հեռուստատեսության ծառայություններ է մատուցում Դիլիջանում Կենտրոնական բանկի ենթակայության տակ գտնվող տարածքներում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՀ Կենտրոնական բանկի՝ Դիլիջանում գտնվող հյուրատանը սկսել է մատակարարել լայնաշերտ ինտերնետի, IP հեռախոսակապի և IP հեռուստատեսության ծառայություններ, ինչի շնորհիվ այցելուները կարող են օգտվել օպտիկամանրաթելային ապահով և հուսալի ուղիներով մատուցվող IP-ի հիման վրա գործող ծառայությունների փաթեթից: Նոր սերնդի IP հաղորդակցության ծառայությունների մատուցումը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի երկարաժամկետ բիզնես ռազմավարության մաս է կազմում՝ միտված շուկայի դիվերսիֆիկացմանը: Այս լուծումն իր հերթին պայմանավորված է տեղեկատվական մեկ ընդհանուր միջավայրում ստացիոնար ու շարժական սարքերը, ինչպես նաև հեռուստատեսությունը կոնվերգենտ լուծումների միջոցով միավորելու աճող միտումներով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |