Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Թորբեն Հոլցեն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում17 հոկտեմբերի 2006 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Թորբեն Հոլցեի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը, հայտնում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Կողմերը համատեղ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն են հայտնել միմյանց: Հանրապետության նախագահը գոհունակությամբ նշել է, որ Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում գրանցվել է լուրջ առաջընթաց: Դրանք ձեռք են բերել շատ ավելի համակարգված բնույթ եւ մտել են մեր երկրի համար շատ կարեւոր փուլ: Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Գործողությունների ծրագիրը հնարավորություն կտա ավելի սերտ եւ արդյունավետ աշխատել:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |