Վրաստանի` ՆԱՏO մտնելու մասին խոսելն այժմ անտեղի է17 հոկտեմբերի 2006 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ակտիվ երկխոսությունը չի նշանակում, որ Վրաստանը կդառնա Հյուսիսանտլանտյան դաշինքի անդամ: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Ռեյ Էնոն Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, նման բանակցությունները սովորաբար բավական երկար են տարվում եւ այժմ անտեղի է խոսել Վրաստանի անդամակցությամ մասին: «Ուժեղացված երկխոսությունը չի երաշխավորում անդմակցությունը ՆԱՏՕ-ին, բայց դա մեզ թույլ է տալիս բանակցություններ տանել ցանկացած երկրի հետ. այն նպատակով, որպեսզի հետագայում քաղաքական որոշում ընդունվի պետության` ՆԱՏՕ ընդունելու վերաբերյալ: ՆԱՏՕ ընդունելու վերաբերյալ քաղաքական որոշումը կատարվում է մի շարք պահանքների հիման վրա, որոնք պետք է կատարվեն»,- ասել է Էնոն: Նա նաեւ ավելացրել է, որ ՆԱՏՕ-ի անդամակցության թեկնածու երկրին տրվող պահանջներից է հարեւան երկրների հետ բարեդրացիական հարաբերությունների պահպանումն ու ներքին քաղաքական հարցերի կարգավորումը:«Չկարգավորված հարաբերությունները չճանաչված հանրապետությունների հետ Վրաստանը պետք է ինքնուրույն լուծի, բայց Ռուսաստանի հետ համագործակցելով: Այդ հարցերը ներքաղաքական են եւ պետությունը պետք է դրանք ինքնուրույն կարգավորի: ՆԱՏՕ-ում այս հարցը դիտարկում են` որպես Վրաստանի եւ հարեւան երկրների հետ հարաբերությունների մի մաս»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |