Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների ծավալը 7 ամսում նվազել է 31%-ով![]() 1 սեպտեմբերի 2015 - 13:17 AMT PanARMENIAN.Net - 2015-ի հուլիսին ոչ առևտրային նպատակով ֆիզիկական անձանց անունով Հայաստան է փոխանցվել $137.1 մլն 2014- հուլիսի $197.4 մլն դիմաց: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների, ընդհանուր առմամբ ընթացիկ տարվա 7 ամսում Հայաստան է փոխանցվել $674 մլն 2014-ի նույն ժամանակաշրջանի $967,5 մլն դիմաց, անկումը` 31%: Հուլիսին Հայաստան փոխանցված դրամական միջոցների 81%-ը կամ մոտ $112 մլն ստացվել է Ռուսաստանից: Ընդհանուր առմամբ 7 ամսում ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել $512.2 մլն` անկումը 25%: Հունվար-հուլիսին Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել $114 մլն, այսպիսով, դրամական փոխանցումների զուտ մուտքը կազմել է $398 մլն: Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի նվազումը կապված է ռուբլու արժեզրկման հետ 2014-2015 թթ. և ՌԴ տնտեսության ոլորտում առաջացած խնդիրների հետ: Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման միտումը նկատվում է նախորդ տարվա ամառվանից: 2014-ի արդյունքներով Հայաստան է փոխանցվել $1.4 մլրդ, անկումը կազմել է 11%: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |