ԿՆՇԱՆԱԿՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԾՈՎ ԵԽ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՄԲԻ ՆՈՐ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂ27 նոյեմբերի 2002 - 23:04 AMT PanARMENIAN.Net - 2003 թվականի հունվարին կնշանակվի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտարկման խմբի Հայաստանի գծով նոր համազեկուցող: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հայտնել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, մոտ ապագայում Հայաստանի դիտարկման գծով համազեկուցող Իռենա Բելոգորսկան վայր կդնի իր լիազորությունները, որն, ըստ երեւույթին, չի ընդգրկվի ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության կազմում: Բանը նրանում է, որ այն կուսակցությունը, որի անդամ է Բելոգորսկան, վերջերս կայացած ընտրություններից հետո ներկայացված չէ Սլովակիայի խորհրդարանում: Ներկայումս Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ԵԽԽՎ ղեկավարության հետ քննարկում է Հայաստանում դիտարկման գծով նոր համազեկուցողի նշանակման հարցը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |