Հայ-արաբական միության քարտուղար. Պետուժերը վերահսկում են Սիրիայի հայկական շրջանները![]() 3 սեպտեմբերի 2015 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հայկական թաղամասերն ամբողջությամբ պետական ուժերի վերահսկողության տակ են գտնվում: Այս մասին հայտնել էՀայ-արաբական իրավական միության քարտուղար Վահե Մահշիկյանը: BBC-ի ռուսական ծառայությունը սեպտեմբերի 2-ին տեղեկություն էր տարածել, որ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մարտերի ընթացքում առաջ են եկել դեպի Դամասկոսի կենտրոն: Ջիհադականները մոտենում են քաղաքի կենտրոնին այլ ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող տարածքները հետ գրավելու հաշվին։ Կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներն այդ շրջանում նրանց դեռևս չի հաջողվել գրավել: «Դամասկոսում վիճակն ընդհանուր առմամբ կայուն է: Մայրաքաղաքը գտնվում է պետական ուժերի վերահսկողության ներքո, չհաշված այն, որ ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող Ժոպար և Հարասթա թաղամասերից այն ամեն օր ռմբակոծվում է», - ասել է Մահշիկյանը, մեջբերում է «Sputnik-Արմենիա»-ն: Նրա խոսքով` սեպտեմբերի 2-ին Լաթաքիայում ավտոմեքենա է պայթեցվել, ինչը մեծ վնասներ է պատճառել պաղեստինյան թաղամասերի բնակիչներին: Սեպտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Դամասկոսի հայաբնակ շրջաններում իրավիճակի հետ կապված դեռևս տեղեկություն չունեն: 2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։ ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |