Սարգսյանն ու Պուտինը սեպտեմբերի 7-ին կհանդիպեն![]() 4 սեպտեմբերի 2015 - 14:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ, որտեղ սեպտեմբերի 7-ին կհանդիպիՌուսաստանի նախագահՎլադիմիր Պուտինին, տեղեկացնում է Հայաստանի ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Երկու երկրի ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական երկկողմ գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կանդրադառնան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր կփոխանակեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործակցությանը վերաբերող հարցերի և հետագա ծրագրերի շուրջ: Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումը Սոչիում էր՝ 2014-ի օգոստոսի 9-ին: Երկու երկրների առաջնորդները քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-հայկական գործակցության ակտուալ հարցերը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները:Սարգսյանը մանրամասնել է տարածաշրջանում իրավիճակի ու տեղեկացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից լարվածության դիտավորյալ սրման մասին։ Նախագահներն անդրադարձել են նաև երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական ու հումանիտար փոխգործակցությանը։Պուտինը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները բնութագրելու կարիք չկա, քանի որ դրանք բացառապես բարեկամական, ռազմավարական բնույթի են, ինչի մասին են վկայում են նաև Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշմանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |