ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԲԱՔՈՒ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ16 հուլիսի 2003 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի ոչ պաշտոնական այցը Բաքու սպասվում է հուլիսի 22-ին: Այդ մասին տեղեկացրել է «Թուրան» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովին: Դեսպանի խոսքերով` այցի ընթացքում Վլադիմիր Պուտինը եւ Հեյդար Ալիեւը կքննարկեն երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը եւ ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: Այն հարցին, թե կարելի՞ է արդյոք Պուտինի այցը գնահատել որպես Ադրբեջանի նախագահի պաշտոնում Իլհամ Ալիեւի թեկնածության աջակցություն, Ն. Ռյաբովը պատասխանել է, որ դա ադրբեջանական ժողովրդի ընտրության հարցն է: «Մենք կաշխատենք այն առաջնորդի հետ, որին կընտրի ժողովուրդը»,- ավելացրել է նա: Ռյաբովն ընդգծել է, որ այցը նախատեսված է եղել դեռեւս մայիսի 10-ին` Ադրբեջանի նախագահի հոբելյանին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |