Անկարան որոշել է սառեցնել քաղաքական եւ ռազմական հարաբերությունները Փարիզի հետ20 հոկտեմբերի 2006 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը սահմանել է «Ֆրանսիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցները»` այդ երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մերժման քրեականացման վերաբերյալ օրենքի ընդունման կապակացությամբ: Պաշտոնական Անկարան որոշում է ընդունել «սառեցնել երկկողմանի հարաբերությունները Փարիզի հետ, առաջին հերթին` քաղաքական եւ ռազմական ասպարեզներում»: Տվյալ որոշման շրջանակներում, ֆրանսիական ընկերությունները կզրկվեն Թուրքիայի ռազմական եւ էներգետիկ նախագծերին մասնակցելու իրավունքից: Առաջին հերթին, ֆրանսիական ընկերությունները չեն ներգրավվի երկրում կառուցվող ատոմային էլէկտրակայնների շինարարության նախագծերում, որոնցից յուրաքնչյուրի գինը կազմելու է 5 միլիարդ դոլար: Բացի այդ, որոշում է ընդունվել ֆրանսիական ընկերություններին զրկել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարած տենդերների մասնակցության իրավունքից, հայտնում է ԱՊԱ-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |