Բաքուն դատի է տալիս պետական France 2-ին, որն Ալիևին բռնակալ ու բռնապետ է անվանել![]() 10 սեպտեմբերի 2015 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստվում է դատի տալ ֆրանսիական պետական France 2 հեռուստաալիքը: Պատճառը լրագրողական հետաքննությունը եթեր հեռարձակելն է, որտեղ Ադրբեջանը բնութագրվում է որպես «բռնապետություն», իսկ դրա ղեկավար Իլհամ Ալիևը՝ «բռնակալ»: Այդ մասին սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի ղեկավարության ֆրանսիացի փաստաբան Օլիվյե Պրադոյին հղումով տեղեկացրել է France-Presse գործակալությունը: «Լրագրողներ Էլիզ Լյուսեն ու Լորան Ռիշարը հաղորդման ամենասկզբից Ադրբեջանն աշխարհում որպես ամենախիստ բռնապետություններից են ներկայացնում»,- ասել է Պրադոն: Սեպտեմբերի 8-ին France 2-ն իր Cash Investigation հետախուզական շաբաթական հաղորդման շրջանակում ռեպորտաժ է հեռարձակել՝ նվիրված Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ 2014-ի գարնանը Ադրբեջան այցին: Ադրբեջանում նկարահանումներից հետո ֆրանսիացի լրագրողներից առգրավել էին նկարահանված նյութերը, մասնավորապես՝ ընդդիմադիր ակտիվիստների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցները: «Ամբողջ հաղորդման ընթացքում առանց որևէ ապացույցի ադրբեջանական առաջնորդին անհիմն որպես կովկասյան «բռնակալ» ու «բռնապետ» են ներկայացնում»,- հայտարարել է փաստաբանը: Ըստ Ru.rfi.fr-ի, նա նաև հավելել է, որ Ադրբեջանն «այլևս չի պատրաստվում հանդուրժել ու դատի կտա նրանց, ով զրպարտում է երկիրը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |