Երեւանում անցակցվել են ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ-ների միջեւ հերթական խորհրդատվությունները21 հոկտեմբերի 2006 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմեբերի 19-ին Երեւանում ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ անցկացվել են հերթական խորհրդատվություններ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը: Խորհրդատվությունների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման գործում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր: Պարոն Կելինին նույն օրն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը: Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |