ՌԴ ՊՆ հենքի վրա կստեղծվի ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոն![]() 15 սեպտեմբերի 2015 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Տաջիկստանի մայրաքաղաքում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ վեց երկրների ԱԳ, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստը: ՌԴ, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի օրակարգն ու մոտ 10 փաստաթուղթ և հայտարարություն, որոնք ընդունելու են այսօր պետությունների ղեկավարները: Ակնկալվում է, որ սեպտեմբերի 15-ին կամփոփվեն ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության արդյունքները, իսկ նախագահությունը կստանձնի Հայաստանը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: Ինչպես հայտնել է աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում, բանակցությունների արդյունքում ՌԴ ՊՆ հենքի վրա կստեղծվի ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոն: «Աշխատանք է տարվում ՌԴ ՊՆ հենքի վրա ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման ուղղությամբ»,-ասել է նա: Աղբյուրը նշել է, որ «գործնական փուլ է անցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության կենտրոնի 2014 թ. դեկտեմբերյան նստաշրջանի «ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի ստեղծման մասին» որոշման իրականացումը: Աղբյուրը հավելել է, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանում կանցկացվեն խաղաղապահ ուժերի «Անխախտ բարեկամություն-2015» զորավարժություններ հավաքական անվտանգության համակարգի օպերատիվ և մարտական պատրաստականության կատարելագործման շրջանակում: Նա նշել է, որ կակտիվացվի նաև մինչև 2025 թ. համար ՀԱՊԿ Հավաքական ռազմավարության համաձայնեցումը, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ և փորձագետների խորհրդակցություններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ![]() ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |