Ադրբեջանում ԱՄՆ դեսպան . Նալբանդյանն ու Մամեդյարովը Նյու Յորքում կհանդիպեն![]() 15 սեպտեմբերի 2015 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում կկազմակերպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդների հետագա քայլերի հարցը, Report.az-ին հղումով գրում է Civilnet-ը: Դեսպանի խոսքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպմանը միջնորդները նախարարների հետ կքննարկեն տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման հնարավորությունը: Դեսպան Սեկուտան նաև տեղեկացրել է, որ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել այս աշնանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հուլիսի վերջին Հայաստանում էին, ապա մեկնել էին Ադրբեջան: Նրանց այցի նպատակն էրնախապատրաստել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը։ Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը 2014-ի հոկտեմբերի 27-ին էր՝ Փարիզում: Այդ ժամանակ նախագահները հանդիպել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև կայացել էր Սարգսյան-Օլանդ-Ալիև եռակողմ հանդիպումը։ ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |