Ամերիաբանկը տրամադրում է նոր ՓՄՁ վարկեր ՀՀ դրամով

Ամերիաբանկը տրամադրում է նոր ՓՄՁ վարկեր ՀՀ դրամով

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը տրամադրում է ՀՀ դրամով բիզնես վարկեր առնվազն 6 ամիս և ավել գործունեություն ծավալած փոքր և միջին ձեռնարկատերերին: Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՓՄՁ աջակցության ծրագրերի շրջանակներում ՓՄՁ վարկերն Ամերիաբանկի կողմից տրամադրվում են տարեկան 13.5% տոկոսադրույքով: Վարկավորման հիմնական նպատակն է աջակցել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ձեռք բերելու իրենց բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ շրջանառու և հիմնական միջոցներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Բիզնես վարկը տրամադրվում է պարզեցված եղանակով, անհրաժեշտ է միայն, որ վարկառուն բանկում լրացնի համապատասխան դիմում-հայտը և 2 բանկային օրվա ընթացքում կտեղեկացվի բանկի նախնական որոշման վերաբերյալ:

Ընթացիկ տարվա կիսամյակային արդյունքներով Ամերիաբանկը առաջատարն է վարկային ներդրումների ծավալով, որը կազմել է 257 մլրդ ՀՀ դրամ` աճելով 34%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այդ թվում, ՓՄՁ-ների մասով աճը նշված ժամանակահատվածում կազմել է 45%:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---