Հայկական ֆիլմերը՝ Վարշավայի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրներ![]() 16 սեպտեմբերի 2015 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Վարշավայում կայացած Պատմական և ռազմական ֆիլմերի միջազգային կինոփառատոնին Վրեժ Պետրոսյանի «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմն արժանացել է կինոփառատոնի հովանավոր` Լեհական բանակի ուղղափառ թեմի մրցանակին, իսկ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը` կինոփառատոնի կազմակերպիչ «Ռազմական գիտության ընկերության» մրցանակին: «Հայկ» կինոստուդիայի արտադրության «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և պատմում է հայ ազգի մեծ բարեկամ, դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի մասին, ում օրագիրը լի է հայերի դեմ թուրքերի գործած ոճրի վկայություններով վերապրածների վկայություններով: 1922-ին Մարիա Յակոբսենը Լիբանանում հիմնեց «Թռչնի բույնը» որբանոց-քոլեջը, որտեղ ապաստանեցին եղեռնը վերապրած բազմաթիվ երեխաներ: Ուշք չդարձնելով անմիջական շփման վտանգին՝ Յակոբսենը խնամում էր տիֆով և այլ հիվանդություններով վարակված հայ երեխաներին: Որբերը նրան անվանում էին «մայր Յակոբսեն»: 1950-ին Մարիա Յակոբսենն արժանացավ Դանիայի Թագավորության «Ոսկե մեդալ» և 1954-ին՝ Լիբանանի «Պատվո ոսկե մեդալ» մրցանակներին: «Թևանիկ» ֆիլմը եռապատում է` նվիրված արցախյան պատերազմին: Ներկայացնում է երեք 14-ամյա պատանիների ճակատագիրը, կյանքի մեկ օրը: Դեպքերը կատարվում են նույն գյուղում, հերոսների ճակատագրերն ընթանում են զուգահեռ, երբեմն էլ հատվում են: Ըստ ֆիլմի պրոդյուսերներից մեկի՝ Կեստուտիս Դրազդաուսկասի՝ ֆիլմը պատմում է պատմական բարդ իրադրության մեջ զարգացող հասարակ մարդկանց դրամայի մասին, որը հանգեցնում է կյանքի փխրունության մասին մտքին: Ֆիլմ արտադրվել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի կողմից Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ գործակցությամբ: Վարշավայի միջազգային կինոփառատոնն անցկացվել է 6-րդ անգամ և նվիրվել տարբեր ազգերի պատմական և հոբելյանական իրադարձություններին: Կինոփառատոնն առաջին անգամ կայացել է 1985-ին և առաջին 6 տարիներին անցկացվում էր «Վարշավյան կինոյի շաբաթ» անվանումով։ 1991-ին միջոցառումը վերանվանվել է Վարշավայի կինոփառատոն։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |