Անրի Կյունի. Հայերն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը24 հոկտեմբերի 2006 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Յուրաքանչյուրն ինքն իրեն պետք հարցնի` որքանով Հայաստանին կօգնի Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունումը, ինչպես կազդի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա: Այդ մասին հրաժեշտի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը հանրապետությունում: «Ես բազմաթիվ անգամներ այդ հարցը քննարկել եմ հայ երիտասարդության ներկայացուցիչների հետ: Նրանք շնորհակալություն էին հայտնում Ֆրանսիայի այդքան հստակ դիրքորոշման համար, սակայն, միեւնույն ժամանակ, հայտարարում էին, որ իրենց ապագան ուղղակիորեն կախված է նրանից, թե որքան բարեկամական կլինեն Հայաստանի հարաբերությունները հարեւան պետությունների հետ: Նրանք վստահ են, որ հարցը ավելի հեշտ է կարգավորել երկխոսության, եւ ոչ թե հակամարտության ճանապարհով»,- նշել է Անրի Կյունին: «Հայերն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը: Ձեր ապագան ձեր ձեռքերում է»,- ընդգծել է նա:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |