Հայաստանի նախագահն այցելել է մի շարք սահմանամերձ զորամասեր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-24-ը Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանն այցելել է մի շարք սահմանային զորամասեր: Այցի նպատակն էր տեղերում ծանոթանալ զորամասերի մարտական եւ տեխնիկական պատրաստվածությանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանը եղել է զորավարժարաններում, հետեւել է պարապմունքների ընթացքին, զրուցել է սպաների եւ զինվորների հետ, ծանոթացել է նրանց կենցաղային պայմաններին: Եռօրյա այցի ընթացքում Զինված ուժերի Գլխավոր հրամանատարը հնարավորություն է ունեցել մոտիկից ծանոթանալ սահմանային հերթապահություն կատարող մի շարք զորամասերի կատարողական կարգապահության մակարդակին, սպաների եւ զինվորների մարտական, տակտիկական ու բարոյահոգեբանական պատրաստվածության վիճակին, սպաների եւ նրանց ընտանիքների սոցիալական պայմաններին:
 Ուշագրավ
---