Ռուսաստանի գործողությունները Վրաստանի նկատմամբ պայմանավորված են արյունահեղությունը կանխելու ձգտմամբ

PanARMENIAN.Net - «Մարդիկ Աբխազիայում, Հարավային Օսիայում չափազանց մտահոգված են Վրաստանի ռազմականացմամբ: Մենք Ռուսաստանում եւս անհանգստացած ենք դրանով: Ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը կապված է հենց դրա հետ, հենց հարավ-օսական կամ աբխազական խնդիրներն ուժային ճանապարհով լուծելու փորձի կամ նախապատրաստման հետ»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ուղիղ եթերում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: «Եթե Վրաստանի ղեկավարությունը գնա այդ քայլին, դա մեծ սխալ կլինի եւ ես չեմ կարծում, որ դա օգուտ կբերի վրաց ժողովրդին: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ իրադարձությունների նման զարգացում: Եթե մարդիկ ցանկանում են ապրել իրար հետ, ապա պետք է օգտվել խաղաղ միջոցներից, պետք է որոնել համաձայնության ուղիներ, փոխզիջումների ուղիներ: Ի դեպ, բոլոր գործողությունները, որ մենք կիրառում ենք Վրաստանի հանդեպ, կապված չեն ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների կամ մեկ այլ բանի հետ: Ցանկացած պետություն ինքնիշխան է եւ ինքն է որոշում, թե ինչպես ապահովի իր անվտանգությունը: Մեր գործողությունները պայմանավորված են միայն մեկ բանով` արյունահեղությունը կանխելու ձգտմամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---