Իրանական գազը Իրան-Հայաստան գազամուղով կսկսի առաքվել 2006 թվականի դեկտեմբերի 20-ից25 հոկտեմբերի 2006 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Իրանական գազը Իրան-Հայաստան գազամուղով կսկսի առաքվել նախանշված ժամկետից շուտ: Այդ մասին հայտարարել է գազամուղի հայկական հատվածի կառուցման պատվիրատու` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության տնօրեն Սահակ Աբրահամյանը: Նրա խոսքերով, ենթադրվում է, որ գազատարը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա դեկտեմբերին, նախապես հայտարարված 2007 թվականի հունվարի 1-ի փոխարեն: Սահակ Աբրահամյանը հաղորդել է նաեւ, որ շինարարական աշխատանքները Մեղրի-Քաջարան 40-կիլոմետրանոց հատվածի 38-կիլոմետրում արդեն ավարտված են: 40-կիլոմետրանոց հատվածի կառուցումը գնահատվում է 35 մլն դոլար, որից 80 տոկոսը հայկական կողմին է տրամադրել Իրանական զարգացման բանկը վարկի տեսքով, իսկ մնացածը կհատկացվի սեփական միջոցներից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |