ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՉՈՐՍ ԹԵԿՆԱԾՈՒ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ26 նոյեմբերի 2002 - 22:16 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջադրվել է առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու: Նրա թեկնածությունն առաջադրվել է նախաձեռնող խմբի կողմից, որի կազմում ընդգրկված են երկրի 287 քաղաքացիներ: Նրանց թվում են «Դաշնակցություն», «Օրինաց Երկիր» կուսակցությունների եւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Նշենք, որ ներկայումս ՀՀ նախագահի պաշտոնին հավակնում են չորս թեկնածու` Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, «Ազգային Ինքնորոշում» Միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ Արամ Կարապետյանը, որին պաշտպանում է «Սահմանադրական Իրավունք» Միությունը եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |