Անկարայում «դժգոհ են» Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիի հայտարարություններից26 հոկտեմբերի 2006 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Անկարայում «անտրամաբանական են» անվանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիի հայտարարությունները հայ ուսանողների հետ հանդիպման ընթացքում, ի պատասխան Թուրքիայի հետ սահմանի մասին հարցին: Անկարայում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային կազմակերպության տնօրեն Սադաթ Լաչիների խոսքերով, «յուրաքանչյուր երկիր իրավունք ունի վերահսկել սեփական սահմանները»: Նման հայտարարությունները «բացասական ազդեցություն են ունենում Թուրքիայի հասարակական կարծիքի վրա եւ նվազեցնում են թուրքերի հավատն առ Եվրամիություն եւ Ֆրանսիա»: «Այժմ Թուրքիայում շատերը Ֆրանսիան համարում են թշնամական երկիր եւ ֆարնսիացիների կողմից հայերին ցուցաբերվող աջակցությունը գնահատում են որպես կրոնական համերաշխություն», հաղորդում է ԱՊԱ-ն: Հիշեցնենք, որ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ա.Կյունին նշել էր, որ եթե Թուրքիան անդամակցի Եվրամիությանը, ապա սահմանների հարցը կլուծվի ոչ թե Անկարայում, այլ ԵՄ կենտրոնակայանում: «Այդպիսին է կարգը: Եվ անդամակցությունը ԵՄ-ին ենթադրում է բաց սահմաններ: Այժմ կարող է հարց լինել, ոչ թե սահմանները բացելու հնարավորության մասին, այլ դրանց բացման ժամկետի մասին»,-նշել է դեսպանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |