Մերկել. Ասադը պետք է մասնակցի Սիրիայի հարցով բանակցություններին![]() 24 սեպտեմբերի 2015 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է մասնակցի երկրում հակամարտության լուծման շուրջ բանակցություններին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միգրացիայի ճգնաժամի հարցով ԵՄ արտահերթ նիստից հետո: «Մենք պետք է խոսենք շատ մասնակիցների հետ, այդ թվում՝ Ասադի և այլոց»,- ասել է նա՝ հավելելով, որ քննարկմանը պետք է մասնակցեն ոչ միայն Ռուսաստանը և ԱՄՆ-ն, այլև այնպիսի երկրներ, ինչպիսին են Իրանը և Սաուդյան Արաբիան, գրում է Korrespondent.net-ը։ Agence France-Presse-ը նշում է, որ Մերկելի մեկնաբանությունն արվել է Ասադի նկատմամբ Արևմտյան Եվրոպայի երկրների առաջնորդների դիրքորոշման մեղմացման ֆոնին։ Վաշինգտոնը տրամադրված է բանակցային գործընթացի սիրիական հակամարտության քաղաքական լուծման համար՝ կոչ անելով ՌԴ-ին ու Իրանին միջնորդի դերում հանդես գալ նախագահ Բաշար Ասադի հետ երկխոսությունում: Սիրիայի հարցում ամերիկյան դիրքորոշման որոշակի մեղմացման մասին է խոսում Քերրի հայտարարությունն այն մասին, որ չնայած ԱՄՆ-ը կրկին պահանջում է Ասադի հեռացումը, սակայն չի պնդում, որ դա տեղի ունենա անմիջապես: 2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։ ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ 2014-ի սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |