Իտալական պարբերական. ԼՂ հակամարտությունը հյուծող լուռ պատերազմ է![]() 25 սեպտեմբերի 2015 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի պատերազմը գուցե մոռացվել է արտաքին աշխարհի կողմից, բայց ավելի քան երկու տասնամյակ անց շարունակվում է տեղ-տեղ բռնկվող կռիվը՝ չնայած 1994-ին կնքված հրադադարին: Այս մասին La Stampa իտալական թերթում գրել է լրագրող Ռոբերտո Տրավանը: Նա ԼՂՀ մասին իր նյութն ուղեկցել է ֆոտոշարքով: Հոդվածում լրագրողը պատմել է Մարութ անունով երիտասարդի մասին, ով միացել է Ադրբեջանի դեմ պայքարին՝ ծառայելով առաջնագծում, ինչպես տարիներ առաջ Ղարաբաղի անկախացման ժամանակ իր հայրն է արել։ Տրավանը նշել է, որ Մարութի պատմությունը յուրահատուկ չէ այդտեղ, քանի որ ինչպես հենց երիտասարդն է նշում՝ բոլորն էլ կռվում են իրենց երկիրը պաշտպանելու համար։ «Դա հյուծող լուռ պատերազմ է, 25 տարվա և գուցե ավել տարիների մոռացված հակամարտություն։ Այստեղ լեռներում խաղաղությունն այնքան հեռավոր հեռանկար է, որ այդ մասին գրեթե չեն խոսում», գրում է հոդվածագիրը, մեջբերում է Tert.am-ը: Նա նշում է, որ Լեռնային Ղարաբաղն անկախություն է ցանկանում, և այդ փխրուն առճակատումը շարունակում է միլիոնավոր դոլարներ և մարդկանց կյանքեր արժենալ։ «Մենք վերջին կետն ենք քրիստոնյա Եվրոպան իսլամի հարձակումից պաշտպանելու համար։ Ռուսաստանը հասկանում է դա, դուք (Արևմուտքում) չեք հասկանում»,- հեղինակը մեջբերել է տեղի պաշտոնյաներից մեկի խոսքերը՝ հավելելով, որ թեև Ռուսաստանը Հայաստանում ռազմաբազա ունի, դա նրան չի խանգարում զենք վաճառել Ադրբեջանին։ Մեջտեղում այս փոքրիկ երկրի համառ պայքարն է անկախության համար։ Հեղինակը հավելում է, որ թեև Ռուսաստանը Հայաստանում ռազմաբազա ունի, դա նրան չի խանգարում զենք վաճառել Ադրբեջանին։ Մեջտեղում այս փոքրիկ երկրի համառ պայքարն է անկախության համար։ Լեռներն այստեղ խորդուբորդ են, գեղեցիկ և մոռացված, այդտեղ Մարութի նման երիտասարդները շարունակում են դիմակայել թշնամուն և զոհվել հանուն անորսալի անկախության, եզրափակում է հեղինակը։ ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |