Ադամ Շիֆ. «Հասել է այն ժամանակը, որպեսզի մենք` որպես ազգ, ճանաչենք Հայոց ցեղասպանությունը»28 հոկտեմբերի 2006 - 16:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը բարձր է գնահատել Ներկայացուցիչների պալատի անդամ Նենսի Պելոսիի հայտարարությունը այն մասին, որ Կոնգրեսի 110-րդ նիստին նա հանդես է գալու Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի օգտին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Ա. Շիֆի մամլո քարտուղար Շոն Օբլակը: «Ակնհայտ է այն փաստը, որ 20-րդ դարի սկզբում ոչնչացվել է մեկուկես միլիոն հայ, եւ հասել է այն ժամանակը, որպեսզի մենք` որպես ազգ, ճանաչենք այդ հանցագործությունը` որպես ցեղասպանություն: Անհրաժեշտ է ճանաչել անցյալի այդ ահավոր ողբերգությունը պայծառ ապագա ստեղծելու համար»,- հայտարարել է Ադամ Շիֆը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |