Մինչեւ 2007 թվականի կեսը ՎՈՒԱՄ-ը պատրաստվում է խաղաղապահ կոնտնգենտ ստեղծել

PanARMENIAN.Net - «Հանուն ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպություն ՎՈՒԱՄ»-ի խաղաղապահ կոնտինգենտը կստեղծվի մինչեւ 2007 թվականի կեսը: Այդպիսի տեղեկատվություն կա Ուկրաինայի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, որում մեջբերվում է ռազմական գերատեսչության նախարար Անատոլի Գրիցենկոն: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշենկոն, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Մոլդավիայի նախագահ Վլադիմիր Վորոնինը 2006 թվականի մայիսի 23-ին հաստատել են ՎՈՒԱՄ կանոնադրությունը: Սույն թվականի մայիսի վերջում Ուկրաինայի պաշտպանության նախարարը եւ Ադրբեջանի նախարար Սաֆար Աբիեւը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ նախաձեռնեցին համատեղ խաղաղապահ ստորաբաժանում ստեղծելու հարցի դիտարկմումը ՎՈՒԱՄ գլխավոր շտաբերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, հայտնում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---