Մոտ օրերս հայտնի կդառնան ՀԷՑ-ի վաճառքի մասին մանրամասները![]() 29 սեպտեմբերի 2015 - 12:55 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնելու հայտ ներկայացրած ընկերության բոլոր պայմանագրերը ուսումնասիրվել են, և երկու օրից հանրության համար հատուկ հայտարարություն կանենք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ուսումնասիրել են «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջև կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը, հայտնում է Panorama.am-ը: Դիտարկմանը, թե արդյոք նախարարին չի հետաքրքրում, որ ՀԷՑ-ը գնելու ցանկություն հայտնած ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում, Ե.Զախարյանը պատասխանեց. «Այս գործարքի հետ կապված ինձ անձամբ ոչինչ չի անհանգստացնում, քանի որ բոլոր փաստաթղթերը հիմնավոր են և պարզ: Երկու օրից վաճառքի հետ կապված, ինչպես նաև սեփականատիրոջ, գրանցումների և մեր հետագա աշխատանքների վերաբերյալ պաշոտնական հայտարարությամբ հանդես կգանք»: «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը օտարելու մտադրության մասին, ինչ էլ հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստին որոշում ընդունեց օտարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100% բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը: Այդ ընկերությանը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի օտարման հայտը ներկայացրել էր«Ինտեր ՌԱՕ»-ն: Կառավարությունը օտարման հայտով որոշման նախագծում հանձնարարականներ է տվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ հիմք ընդունելով Կառավարության 2001-ի հուլիսի 20-ի «ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները հաստատելու մասին» N 668 որոշմամբ հաստատված ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները, պահանջել համապատասխան փաստաթղթեր, ուսումնասիրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել և մշակել պայմանագրի նախագիծ, որով նշված ընկերությունը ամբողջովին կստանձնի Կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002-ի օգոստոսի 26-ին կնքված ՀԷՑ ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի վաճառքից բխող գնորդի բոլոր պարտավորությունները: Այդ թվում` այն պարտավորությունները, որոնք «Երևանի էլեկտրացանց» «Հյուսիսային էլեկտրացանց» «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքներով սահմանված են ռազմավարական ներդրողի համար: Մյուս հանձնարակականն է ուսումնասիրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջև կնքվող ՀԷՑ ընկերության 100% բաժնետոմսերի օտարման պայմանագիրը և տալ եզրակացություն: «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» (Liormand holdings limited) ընկերությունը գրանցվել է 2010-ին Կիպրոսում: Ընկերության գործունեության, սեփականատերերի մասին տվյալները բացակայում են: I-cyprus.com կայքում նշվում է, որ ընկերության մասին տվյալներ կարելի է ստանալ որոշակի վճարի դիմաց: Հուլիսին «Ինտեր ՌԱՕ» ընկերության ներդրումների և ռազմավարության բլոկի ղեկավար, կառավարման անդամ Իլնար Միրսիյապովը հայտնել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վնասը, որն առաջացել է սակագնային կարգավորման համակարգային խնդիրների արդյունքում, 2014-ին ավելացել է 8%-ով՝ կազմելով 10,7 մլրդ դրամ:«Գործող սակագնային կարգավորումը չի երաշխավորում եկամտի ստացում ՀԷՑ-ից և հանգեցնում է քրոնիկ վնասների»,- ասել է նա՝ նշելով, որ ընկերության բաժինը Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտի սակագնային եկամտում 5 տարվա ընթացքում նվազել է ավելի քան 2 անգամ՝ 50%-ից հասնելով 23%-ի։ Միրսիյապովի խոսքով՝ դա նշանակում է, որ սպառողական սակագների բարձրացումից լրացուցիչ եկամուտներ ստացել են գեներացնող ձեռնարկությունները, այլ ոչ թե ՀԷՑ-ը։ Իսկ սակագնի 73% աճը բաժին է հասնում հանրապետության այլ էլեկտրաէներգետիկ ձեռնարկություններին: ՀԷՑ-ին են պատկանում 36.000 կմ երկարությամբ ցանցը` երկրի գրեթե ամբողջ ցանցային տնտեսությունը: Էներգետիկ շուկա Հայաստանում չկա, գործում է միասնական գնորդի մոդելը, որի դեպքում ՀԷՑ-ը գնում է էլեկտրակայանների արտադրած ամբողջ էլէներգիան` սակագինը պետությունն է հաստատում: Այն 2014 թ. 157.3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |