Թուրքիան առաջարկում է ակտիվացնել գործակցությունը ԵՏՄ երկրների հետ![]() 29 սեպտեմբերի 2015 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան շահագրգռված է ակտիվացնել գործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ, հայտարարել է այդ երկրի տնտեսության նախարար Նիհաթ Զեյբեքջին Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Երբոլատ Դոսաևի հետ հանդիպմանը: «Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին նշել է, որ շահագրգռված է մասնակցել Աքտաուում նավահանգստի արդիականացման «Նուրլի-ժոլ» պետծրագրի նախագծերի իրականացմանը, ինչպես նաև առաջարկել է ակտիվացնել Թուրքիայի գործակցությունը ԵՏՄ երկրերի հետ»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Կողմերը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր, ինչպես նաև երկու երկրների ներդրումային գործակցությունը: «2005-ից մինչև 2015-ի առաջին եռամսյակը Ղազախստանում ավելի քան 1,8 մլրդ դոլարի թուրքական ներդրումներ են կատարվել: Թուրքիայում կատարվել է գրեթե 970 մլն դոլարի ուղիղ ղազախական ներդրում»,-ասել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարարը: Մինչդեռ Թուրքիան չունի դիվանագիտական հարաբերություններ ԵՏՄ անդամ Հայաստանի հետ: 1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով: ԵՏՄ-ն գործում է 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13%-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |