Նոյեմբերի 6-7 Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կլինի Ղազախստանում30 հոկտեմբերի 2006 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-7 կկայանա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Ղազախստան: Ինչպես հայտնել է ՂՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Երժան Աշիկբաեւը, այցի շրջանակներում ծրագրված են Ռ. Քոչարյանի հանդիպումները երկրի ղեկավարության հետ: «Այցի ընմթացքում ծրագրվում է երկկողմանի փաստաթղթերի ստորագրում, ինչպես նաեւ «կլոր սեղանի» անցկացում` Ղազախստանի եւ Հայաստանի գործարար շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- նշել է նա:Միեւնույն ժամանակ նոյմեբրի 5-6 Աստանայում տեղի կունենա առեւտրա-տնտեսական համագործակցության հայ-ղազախական հանձանժողովի երկրորդ նիստը: «Նիստի ընթացքում կդիտարկվեն առեւտրա-տնտեսական, ներդրումային, տրանսպորտային, նորարարական, գյուղատնտեսական, կրթական բնագավառներում համագործակցության խորացման հարցեր»,- հայտնել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը, հայտնում է Kazakhstan Today-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |