Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը տեսանելի հեռանկարում անիրական է30 հոկտեմբերի 2006 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը տեսանելի հեռանկարում անիրական է: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՌՌՀԻ) ԱՊՀ երկրների բաժնի ղեկավար, պատմագիտության թեկնածու Ալեքսանդր Սկակովը: Նրա կարծիքով, Եվրամիությունը խեղդվում է ընդլայնումից, այն չի կարողանում մարսել արդեն ընդունված անդամներին: «Ոչ մի կազմակերպություն չի կարող զարգանալ անվերջ: Բացի այդ, Եվրամիության ընլայնումը խոշոր իսլամական պետության, տարածաշրջանային առաջնորդի հաշվին, չափազանց շատ կփոխի ԵՄ նկարագիրն ու գաղափարախոսությունը: Միեւնույն ժամանակ, մերժումը Թուրքիային ԵՄ ընդունելու հարցում կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Եվրամիությունը սեփական թակարդում է հայտնվել, երբ շատ երկար պահեց Թուրքիային կարճ վզափոկով` շարունակելով անորոշ խոստումներ տալ»,- նշել է Սկակովը: Նա նաեւ գտնում է, որ թուրքական հասարակությունում, երկրի քաղաքական եւ մտավոր էլիտայում հետաքրքիր գործընթացներ են զարգանում: «Առաջին հերթին, աճում է հուսահատությունը Եվրոպայի մեջ, Բրյուսելի երկերեսանի քաղաքականությամբ պայմանավորված դժգոհությունն ու վդովմունքը: Երկրորդ հերթին, Թուրքիան ավելի եւ ավելի շատ է սկսել սեփական քաղաքականություն վարել` ելնելով սեփական ազգային շահերից, այլ ոչ թե եվրոպական կամ եվրաատլանտյան համերաշխությունից: Ինչ-որ մի պահ կհասնի, երբ վրդովմունքը թուրքական հասարակությունում կհաղթի, երկրի էլիտան կհասկանա, որ նրանց պարզապես հիմարացնում են` շարունակելով համարել երկրորդ կարգի մարդ, եւ Թուրքիան ինքը երես կթեքի Եվրամիությունից: Այդ սցենարում շրջապատող երկրների համար իրենց վտանգները գոյություն ունեն, սակայն կան եւ նոր հնարավորություններ: Միշտ ավելի պարզ է գործ ունենալ ինքնիշխան երկրի, քան դրածոյի հետ»,- ընդգծել է ՌՌՀԻ փորձագետը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |