Google-ն ու Microsoft-ը պայմանավորվել են դադարեցնել «պատենտային պատերազմը»![]() 1 հոկտեմբերի 2015 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Google-ն ու Microsoft-ը պայմանավորվել են դադարեցնել «պատենտային պատերազմը»` հրաժարվելով պատենտային իրավունքների խախտումներին առնչվող բոլոր դատավարությունները շարունակելուց: Դա թույլ է տվել նրանց համաձայնեցնել 18 հայց, որոնք քննում էին ԱՄՆ և Գերմանիայի դատարանները: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը: Ձեռք բերված պայմանավորվածությունը վերաբերում է այդ թվում նաև պատենտային վեճերին Motorola Mobility-ի շուրջ, որն անցյալ տարի վաճառվեց չինական Lenovo Group-ին, որի պատենտները սակայն պահպանեց Google-ը: Այն վերջ է տալիս դատական վեճերին, որոնք առնչվում են բջջայիններում, Wi-Fi-ում, Microsoft Xbox–ում և Windows-ի այլ արտադրանքում կիրառվող տեխնոլոգիաներին: Միևնույն ժամանակ կողմերը մի շարք մրցակցող պրոդուկտներ են թողարկում, ներառյալ որոնողական համակարգեր և բջջային գաջեթներ: Ուստի նրանք չեն պարատվորվել խուսափել նման պատենտային վեճերից նաև ապագայում, ինչն էլ հաստատել է Microsoft-ի մամուլի քարտուղարը: «Google-ն ու Microsoft-ը պայմանավորվել են համագործակցել մի շարք պատենտային հարցերում և մենք հուսով ենք, որ միասին կաշխատենք ապագայում նաև այլ ոլորտներում»,-ասվում է երկու հսկաների համատեղ հայտարարության մեջ: Ընդ որում ոչ Google-ում, ոչ Microsoft-ում չեն բացահայտել գործարքի ֆինանսական կողմը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |