ՊՆ. Հակառակորդը Նախիջևանում փորձել է խախտել պետսահմանը, բայց փոխհրաձգությունից հետո նահանջել է![]() 2 հոկտեմբերի 2015 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումնրից մեկի կողմից ձեռնարկվել է պետսահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում և կանխվել: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության բացակայության պայմաններում հակառակորդի կողմից իրադրությունը սրելու փորձերը խստագույնս պատժվելու են: Վերջին անգամ ադրբեջանական կողմը նախիջևանյան ուղղությամբ հրադադարը խախտել էր հունիսի 26-ին՝ հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ դիրքապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը լռեցվել էին: Փոխհրաձգության ընթացքում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Եփրեմյանը, ում ՀՀ նախագահն ավելի ուշհետմահու պարգևատրել էր Արիության մեդալով: Վերջին շրջանում իրադրությունը թե հայ-ադրբեջանական սահմանին, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ հանդիպմանը նշել է՝ Ադրբեջանի կողմից իրադրության հետևողական սրման, մեծ տրամաչափի զինատեսակների, մասնավորապես հրետանու կիրառման, խաղաղ բնակավայրերի հրետակոծման պայմաններում ՀՀ զինված ուժերին և ԼՂՀ պաշտպանական բանակին այլ բան չի մնում, քան դիմելու ռազմական և ռազմաքաղաքական այնպիսի գործողությունների, որոնք հակառակորդին կստիպեն հրաժարվել ուժի կիրառման մտադրություններից, կթոթափեն անպատժելիության և սեփական գերազանցության պատրանքը և նրան կվերադարձնեն խաղաղ բանակցային սեղանի շուրջ: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |