Օբաման ՌԴ գործողությունները Սիրիայում «աղետի բաղադրատոմս» է անվանել![]() 3 հոկտեմբերի 2015 - 11:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ հրապարակավ մեկնաբանել է ՌԴ ռազմական գործողությունը Սիրիայում: Նա քննադատել է Մոսկվային Ասադին սատարելու համար և նրա գործողություններն այնտեղ անվանել «աղետի բաղադրատոմս»: ՌԴ ռազմաօդային ուժերն առաջին ավիահարվածն են հասցրել Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդի քննարկմանը ներկայացրեց արտերկրում Ռուսաստանի Զինված ուժերի զորակազմի տեղակայման համաձայնության մասին որոշման առաջարկը, որը միաձայն ընդունվեց սեպտեմբերի 30-ի նիստում: ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտնեց, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել է Պուտինին ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Ռուսաստանը «ճահճում» կհայտնվի, եթե ռազմական օգնություն ցուցաբերի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, հայտարարել է Օբաման, հայտնում է Bloomberg-ը: Ըստ Օբամայի, Ռուսաստանը ստիված էր միջամտել սիրիական հակամարտությանը «Ասադի թուլության» պատճառով: «Նրա (Պուտինի) հովանավորյալը ձախողվեց, ուղղակի զենքով ու միջոցներով նրան մատակարարելn այլևս բավարար չէր»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը: Նա կարծիք է հայտնել, որ Ասադը մինչ օրս իր պաշտոնում է Իրանի և Ռուսաստանի աջակցության շնորհիվ: «Ի վերջո Ասադի ռեժիմը կտապալվի»,- ասել է նա, հայտնում է ՌԲԿ-ն: Օբաման նշել է, որ ՌԴ գործողությունները Սիրիայում հակասում են ամերիկյան ռազմավարությանը` անվանելով այն «աղետի բաղադրատոմս.: «Մենք պատրաստ չենք համագործակցել ՌԴ ռազմական արշավի հետ, եթե նպատակն է ոչնչացնել բոլոր նրանց, ով դեմ է Ասադին», ասել է Օբաման: Նա ենթադրել է, որ Պուտինի համար տարբերություն չկա այսպես կոչված չափավոր ընդդիմության և իսլամիստների միջև: ԱՄՆ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն «հերքում է ռուսական տեսությունը», ըստ որի ահաբեկիչներ են բոլոր նրանք, ով դեմ է Ասադին»: Օբաման հնարավոր է համարել, որ ռուսական ավիահարվածների արդյունքում ԻՊ-ն կարող է ավելի հզորանալ: Ավելի վաղ ԱՄՆ-ն և Թուրքիան հայտարարել էին, որ «մտավախություններ ունեն Սիրիայում ՌԴ գործողությունների վերաբերյալ»: Սաուդյան Արաբիան իր հերթին ևս կոչ էր արել Մոսկվային դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում: Ըստ ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդալլա ալ Մուալլիմի, այն վայրերում, ուր հասցվել են առաջին ավիահարվածները, ԻՊ գրոհայիններ չկան: ԱՄՆ նախագահը նշել է, որ պատրաստ է աշխատել Պուտինի հետ Սիրիայում քաղաքական կարգավորման ուղղությամբ: Ըստ նրա, նա տեղեկացրել է այդ մասին ՌԴ նախագահին Նյու Յորքում կայացած հանդիպմանը: Նա նշել է նաև, որ Վաշինգտոնը մտադիր չէ «միջնորդավորված պատերազմ» ծավալել Մոսկվայի հետ Սիրիայում` ասելով, որ ԱՄՆ համար շահավետ է, որ «ՌԴ-ն լինի համաշխարհային քաղաքականության պատասխանատու, արդյունավետ մասնակից, որը կկիսի պատասխանատվության բեռը»: Հոկտեմբերի 2-ին ռուս և ամերիկացի զինվորականները խորհրդակցություններ են անցկացրել այն մասին, ինչպես խուսափել բախումնային իրավիճակներից Սիրիայի օդային տարածքում: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |