Գերմանիայում կրակել են ԼՂՀ ներկայացուցչի տան վրա

Գերմանիայում կրակել են ԼՂՀ ներկայացուցչի տան վրա

PanARMENIAN.Net - Բեռլինում hոկտեմբերի 2-ին կրակել են Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի տան վրա, տուժածներ չկան: Այս մասին տեղեկացրել է ԵՊՀ դասախոս Ավետիս Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ, տան դիմացի հայտնվել էր հայերի դեմ վիրավորական գրառում։ Ներկայացուցիչը դա լուրջ չէր ընդունել։

Սադոյանի խոսքով՝ դեպքը հավանաբար կապված է Գրիգորյանի վերջին ժամանակներս ցուցաբերած ակտիվության հետ։

Հարություն Գրիգորյանը զբաղվում է միջազգային հանրային իրավունքի տեսակետից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուսումնասիրությամբ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---