«Իսլամական պետության» մետաղադրամները Թուրքիայում են հատվում![]() 7 հոկտեմբերի 2015 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևմուտքում երկրի իշխանությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար մետաղադրամներ հատող արտադրամաս են հայտնաբերել: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունն իրաքյան Alsumaria հեռուստաալիքի վրա հղումով: ԻՊ գրոհայինները բազմիցս են հայտարարել, որ մտադիր են սեփական արժույթ ունենալ և շրջանառության մեջ դնել գրավյալ տարածքներում: Իսկ օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ դա կլինի այն մետաղադրամի նմանակը, որն օգտագործվել է 630-ական թվականներին` խալիֆ Օսմանի օրոք: Մետաղադրամների վրա 7 հասկի և աշխարհի քարտեզի պատկերն է, հայտնել էր Bloomberg-ը: Ահաբեկիչներն այդ մասին հայտնել են հերթական տեսահոլովակում: Հայտարարվեց, որ հայտնի չէ, թե ինչպես են ձուլվելու մետաղադրամները և ինչպես են դրանք շրջանառության մեջ դրվելու գրոհայինների կողմից վերահսկվող Սիրիայի և Իրաքի տարածքում: Ըստ հեռուստաալիքի, «Թուրքիայի Ղազիանտեպ գավառի իշխանությունները հայտարարել են, որ հայտնաբերել և ոչնչացրել են ԻՊ կողմից գրավյալ տարածքներում օգտագործվող մետաղադրամների արտադրությամբ զբաղվող արտադրամաս: ԻՊ «դինարների» պատրաստման արտադրամասը հայտնաբերվել է Սավջիլի բնակավայրում, որը գտնվում է Սիրիայի սահմանից ոչ հեռու: Տեղի ոստիկանությունը առգրավել է մետաղադրամների հատման հատուկ սարքավորումները, այդ թվում հաստոցներ, շաբլոններ և այլն: ԻՊ-ն ունի ֆինանսավորման սեփական աղբյուրները` գրոհայինները վաճառում են գրավյալ տարածքներում արդյունահանվող նավթը, ինչպես նաև տուրք են հավաքում տեղի բնակիչներից: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ամսական $40 մլն է ստանում նավթի վաճառքից, ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ ֆինանսների նախարարի ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գծով օգնական Դենիել Գլեյզերը: Գործողության արդյունքում ձերբակալվել է 6 մարդ, որոնք զբաղված էին «ԻՊ արժույթի» արտադրության մեջ: Ըստ ոստիկանության, նրանք բոլորն օտարերկրացիներ են: Այժմ պարզվում է նրանց անմիջական մասնակցությունն ահաբեկչական ցանցի գործունեությանը: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |