«Շիրակ»-ի և շվեդական ֆուտբոլային ակումբի միջև «սրբիչային սկանդալը» կքննվի Ստոկհոլմի կենտրոնական դատարանում![]() 8 հոկտեմբերի 2015 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի՝ շվեդական «ԱԻԿ» ֆուտբոլային ակումբի դեմ առաջին դատական նիստը նշանակված է հունվարի 18-ին, այն կքննվի Ստոկհոլմի կենտրոնական դատարանում: Այս մասին հայտնել է ֆուտբոլային ակումբի քարտուղար Աննա Թադևոսյանը: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը դատի էր տվել շվեդական «ԱԻԿ»-ին՝ ակումբի անունը արատավորելու, շիրակցի ֆուտբոլիստներին ակնհայտորեն զրպարտելու, սրբիչի գող հռչակելու համար: Հիշեցնենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը Ստոկհոլմում Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղից առաջ տհաճ պատմության մեջ էր հայտնվել. «ԱԻԿ»-ի ադմինիստրատոր Օկե Անդերսոնը ամենայն հավանականությամբ հայ ֆուտբոլիստներին հոգեբանական ճնշման ենթարկելու ու այսպիսով նրանց պարտության մատնելու նպատակով՝ շվեդական լրատվամիջոցներին հայտնել էր, թե շիրակցիները հյուրերի հանդերձարանից գողացել են 17 սրբիչ: Վայրկյաններ անց շվեդական մամուլը հեղեղվել էր այս լուրով, որից հետո, սակայն, այդ նույն ադմինիստրատորը հերքել էր իր հայտարարությունը՝ նշելով, որ վստահ չէ, թե սրբիչները «Շիրակ»-ի ֆուտբոլիստներն են տարել: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի փաստաբան Մարկ Սաֆարյանն էլ դատարան հայց էր ներկայացրել «ԱԻԿ»-ի դեմ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել վերջինիս «Շիրակ» ֆուտբոլային ակումբի անունը արատավորելու ու վարկաբեկելու համար: ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2015/2016 թթ. խաղարկության Որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը հուլիսի 17-ին անցկացվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Տելե 2 Արենա» մարզադաշտում։ «Շիրակ» - ԱԻԿ խաղն ավարտվել է «ԱԻԿ–ի» հաղթանակով` 2։0 հաշվով, խաղի ավարտին գյումրեցիները խաղում էին 8 ֆուտբոլիստով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |