ՀՀ նախագահի Ղազախստան այցի ժամանակ կստորագրվեն մի շարք երկկողմանի պայմանագրեր 3 նոյեմբերի 2006 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրավերով նոյեմբերի 6-ին երկօրյա պաշտոնական այցով այդ երկիր կմեկնի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Այցի ընթացքում տեղի կունենա Հայաստանի եւ Ղազախստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Նուրսուլթան Նազարբաեւի առանձնազրույցը, որին կհետեւեն հայ-ղազախական բանակցություններն` ընդլայնված կազմով: Նախատեսվում է համատեղ միջկառավարական փաստաթղթերի ստորագրում: Ղազախստանի մայրաքաղաքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա այդ երկրի գործարար շրջանակի ներկայացուցիչների եւ ղազախահայ համայնքի անդամների հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |