«ՎիմպելԿոմ»-ը պատրաստվում է ամրապնդել «ԱրմենՏելի» առանց այն էլ բավական հզոր դիրքերը

PanARMENIAN.Net - Մեկնաբանելով Հունական ՕTE ընկերության եւ «ՎիմպելԿոմ»-ի միջեւ` «ԱրմենՏել» հայական հեռահաղորդակցության ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքի վերաբերյալ պայմանագրի ստորագրումը, «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իզոսիմովը հայտարարել է. «Մենք ուրախ ենք հայտնել այս համաձայնագրի ստորագրման մասին, որը մեզ հնարավորություն կտա գործողություններ սկսել Հայաստանում` ԱՊՀ երկրներից վեցերորդում, որտեղ մեր ընկերությունը կապի ծառայություններ է տրամադրելու: Զբաղեցնելով Հայաստանի բջջային շուկայի մոտ 40 տոկոսը` «ԱրմենՏել» ընկերությունը բավականին ուժեղ դիրքեր ունի, որոնք մենք պատրաստվում ենք ավելի ամրապնդել»:



«ՎիմպելԿոմ» ԲԲԸ կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի արժեքը կազմում է 341,9 մլն. եվրո գումարած 40 մլն եվրո` ընկերության մաքուր պարտքի եւ պարտավորությունների տեսքով: Գործարքի ավարտը կախված կլինի մի շարք պայմանների կատարումից` այդ թվում Հայաստանի կառավարությունից հավանություն ստանալուց: Գործարքը նախատեսվում է ավարտել մինչեւ 2006 թվականի վերջ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---