Տ. Թորոսյան. ԵԱՀԿ ՄԽ վերջին առաջարկները տարբերվում են իրավիճակի ռեալ ընկալմամբ 6 նոյեմբերի 2006 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկները աչքի են ընկնում իրավիճակի ռեալ ընկալմամբ եւ հիմք են ընդունում ոչ թե միջազգայնորեն ընդունված երկու սկզբունքների` ազգերի ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքի հակադրումը, այլ` համադրումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, նման մոտեցումը ճկուն է լուծումներ գտնելու առումով, որոնք կբավարարեն Հայաստանին, Ադրբեջանին ու Լեռնային Ղարաբաղին: Ռուս-վրացական հարաբերությունների առնչությամբ` Տիգրան Թորոսյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է հակասությունների արագ հաղթահարմամբ եւ լարվածության թուլացմամբ: Նա կարեւորեց այս հարցում ԵՄ եւ եվրոպական մյուս կառույցների հավասարակշիռ վերաբերմունքը եւ նշեց, որ Հայաստանն էլ պատրաստ է հնարավորն անել: Կողմերը նշեցին, որ Հայաստանի տնտեսությունը հակասության հետեւանքով մեծ կորուստներ է ունենում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |