ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Հայագրոֆորում» համաժողովի գլխավոր գործընկերն է16 հոկտեմբերի 2015 - 14:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սկսած 2011 թվականից ամեն տարի հոկտեմբերի 3-րդ կիրակի օրը նշում է Գյուղատնտեսության աշխատողի օրը, որի շրջանակներում Երևանում կազմակերպում է «Հայագրոֆորում» համաժողովը և «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Հայագրոֆորումի» գլխավոր գործընկերն է: Համաժողովի նպատակն է քննարկել գյուղատնտեսության, ագրովերամշակման և արտաքին առևտրի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, բացահայտել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, ուսումնասիրել ներդրումային հնարավորությունները, նպաստել գյուղատնտեսության զարգացման միջազգային առաջադեմ փորձի ներդրմանը և ֆերմերային տնտեսությունների զարգացմանը: Միջոցառումներին մասնակցում են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ, արտադրողներ, հյուրեր: Տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն է: Ոլորտն առանձնահատուկ ուշադրություն է պահանջում պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից: Անհնար է գերագնահատել առկա խնդիրների դեմ պայքարում գյուղացուն աջակցելու կարևորությունը: «Երկիրը կերակրողը գյուղացին է: Նա, սակայն, անզոր է լուծելու իր առջև ծառացած խնդիրները, որոնք թույլ չեն տալիս հասնել ակնկալվող արդյունքին: Հողագործը պետք է զգա մեր աջակցությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս ոլորտին աջակցելու պատասխանատվություն է ստանձնել տարիներ առաջ: Մասնավորապես՝ բերքը բնության անկանխատեսելի ներգործությունից պաշտպանվելուն և նվազագույնի հասցնելուն էր ուղղված հակակարկտային կայանների տեղադրումը: Ողջունում ենք կարևոր այս համաժողովի մասնակիցներին` մաղթելով արդյունավետ աշխատանք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հայագրոֆորում»-ի կազմակերպման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է շուրջ 10 միլիոն դրամ: Գյուղատնտեսությունը մշտապես եղել է ընկերության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ 2009-2012 թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջոցներով Արմավիրի մարզում տեղադրվել է հակակարկտային 23 կայան: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |