Victoria's Secret-ի «հրեշտակի» հայաստանյան ֆոտոպատմությունը՝ Vogue-ի էջերին![]() 19 հոկտեմբերի 2015 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Նորաձևության և ոճի բնագավառի հեղինակավոր հանդեսներից մեկի` Vogue-ի ռուսական տարբերակի խմբագրությունը Victoria's Secret ընկերության «հրեշտակ» Ստելա Մաքսվելի հետ արշավ է կազմակերպել Հայաստանում: Vogue Russia-ի թիմը 3 օրվա ընթացքում հազարավոր լուսանկարներ է արել: Խմբագրությունը դիմել է ամերիկահայ լուսանկարիչ Դևիդ Մուշեղյանին` էթնիկ հագուստներով օրիգինալ ֆոտոշարք անցկացնելու առաջարկով։ Հենց Մուշեղյանն էլ խորհուրդ է տվել մեկնել Հայաստան ու այնտեղ ֆոտոշարք անել։ Իսկ դրա գլխավոր հերոսուհին Ստելա Մաքսվելն է, ով աշխարհի լավագույն մոդելներից է։ Մոդելը՝ Վերնիսաժում Նշվում է, որ էթնո ոճով ֆոտոշարքն արվել է Երևանի վերնիսաժում, Գառնիում և Գյումրիում, ինչպես նաև նկարչուհի Լուսիկ Ագուլեցու տանը։ Ստելան ու Ջիվան Գասպարյանը Որպես ժամանակակից Հայաստանի «հերոս»՝ ամսագիրը ներկայացնում է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանին, ով մոդելի հետ նկարահանվել է ֆոտոշարքում։ Ձախից՝ Ստելան՝ Լուսիկ Ագուլեցու հետ, աջից՝ մոդելը՝ Գառնիում Հոդվածի վերջում նշվում է, որ օդանավակայանի ճանապարհին Մաքսվելը խնդրել է կանգնել, ու մի փունջ հայկական դաշտային կակաչներ է քաղել ու տարել հետը։ Նա նշել է, որ կարմիր գույնը Հայաստանում կանացիության խորհրդանիշ է: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |