Ադրբեջանցի փորձագետը կարծում է, որ ադրբեջանական բանակը մեկ շաբաթում կարող է ազատագրել է «օկուպացված տարածքները» 8 նոյեմբերի 2006 - 13:44 AMT PanARMENIAN.Net - «Ես վստահ եմ, որ եթե Ռուսաստանի կողմից Հայաստանին օգնություն չլինի, ապա ամենաշատը մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակը կարող է ազատագրել օկուպացված տարածքները»,- հայտարարել է ադրբեջանցի ռազմական փորաձագետ Ուզեիր Ջաֆարովը Day.az-ին տված հարցազրույցում: «Իսկ ինչ վերաբերում է հայերի համար ռուսական զենքի ավելի ցածր գնին, ապա պետք է հաշվի առնել, որ Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ): Դա նրան հնարավորություն է տալիս ռուսական զենք ձեռք բերել արտոնյալ գնով»: Անդրադառնալով ադրբեջանցիների պարտությանը 90-ականներին` փորձագետն ասել է. «Այսօր հայերը չափազանց շատ են հերոսականացնում այն, ինչ կատարվել է առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ` մոռանալով այն մասին, որ նրանք պարտությունների շրջաններ են ունեցել: Այսօր, նույնիսկ հաշվի առնելով ադրբեջանակ բանակի բավականին շատ թերությունները` մենք ունենք զորամասեր, որոնք կարճ ժամանակահատվածում կկարողանան կատարել իրենց առջեւ դրված ռազմական խնդիրը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ռուսաստանն ակտիվորեն օգնում էր Հայաստանին: Առաջին պատերազմից շատ ժամանակ է անցել: Ոչ բավական, սակայն որոշակի աշխատանք է կատարվել»,- հայտարարել է Ու. Ջաֆարովը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |