Միչիգանի համալսարանը «Հայերը և սառը պատերազմը» թեմայով գիտաժողով կանցկացնի![]() 20 հոկտեմբերի 2015 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Դիրբորնում Միչիգանի համալսարանի Հայկական հետազոտությունների կենտրոնը հիմնադրման 30-ամյակը կնշի «Հայերը և սառը պատերազմը» գիտաժողովի անցկացմամբ: Սառը պատերազմը`Արևմուտքի դիմակյությունը ԽՍՀՄ հետ 1945-1991 թթ. , մեծ ազդեցություն է ունեցել հայերի վրա, ընդ որում ոչ միայն Խորհրդային Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի հայ համայնքների վրա: Ընդ որում սառը պատերազմ հիշեցնող երևույթներ սկսեցին նկատվել հայկական սփյուռքում 1920 թ. Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո` այն քաղաքական խմբակցությունների միջև, որոնք պատրաստ էին աշխատել Խորհրդային Հայաստանի հետ, և կոմունիզմը մերժողների միջև: Բացի այդ, սառը պատերազմը ազդեց նաև Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ-ից դուրս գործող հայկական համայնքներից ու համահայկական կառույցներից շատերի հետ հարաբերությունների վրա: Գիտաժողովը կոչված է ամփոփելու այդ ոլորտում իրականացված բոլոր հետազոտությունները: Նախատեսվում է նաև ի հայտ բերել առկա բացերն ու քննարկել նոր մոտեցումներն այդ խնդրի շուրջ հետագա աշխատանքում: Կազմակերպիչները նաև ողջունում են գիտական աշխատությունները նաև Հայկական ԽՍՀ ներգաղթի և արտագաղթի, սառը պատերազմի ժամանակների հայ հետախույզների, դարաշրջանի հայտնի հայ գործիչների մասին, հայտնում է Massis Post-ը: Գիտաժողովը տեղի կունենա 2016-ի ապրիլի 1-3-ը Միչիգան նահանգի Դիրբորնի համալսարանական ավանում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |