Ելնելով իր սեփական առանցքային շահերից` Եվրոպան չի կարող թույլ տալ Հարավային Կովկասի ապակայունացումը 8 նոյեմբերի 2006 - 18:17 AMT PanARMENIAN.Net - 2007 թ. առաջին կիսամյակում ԵՄ-ում իր նախագահության ընթացքում Գերմանիայի կառավարությունն առաջ կտանի Եվրոպական Հարեւանության Քաղաքականության (ԵՀՔ) բարելավման գաղափարը, որպեսզի իրատեսական դարձնի երեք հարավկովկասյան երկրների ինտեգրումը ԵՄ-ին: Այդ մասին ասել է ԱՄՆ Մարշալի Հիմնադրամի ավագ փորձագետ, դոկտոր Յորգ Հիմելրայխը: Նրա խոսքերով, Գերմանիայի կառավարությունը լավ տեղեկացված է Հարավային Կովկասի բազմաթիվ խնդիրների մասին, «որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում եվրոպական անվտանգությանը»: Նրա խոսքերով, ելնելով իր սեփական առանցքային շահերից, Եվրոպան չի կարող թույլ տալ այդ տարածաշրջանի ապակայունացումը: Բացի Եվրոպական Հարեւանության Քաղաքականությունից, ԵՄ-ն կարող է լրացուցիչ գործիքներ առաջարկել տարածաշրջանային համագործակցության եւ եվրոպական ինտեգրման համար, հայտնում է «Մեդիամաքսը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |