Ալիևը չի շտապում հանդիպել Սարգսյանին. Բաքվում դեռ ԵԱՀԿ ՄԽ այցին են սպասում![]() 20 հոկտեմբերի 2015 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Կոստա Ռիկայի ԱԳՆ ղեկավար Մանուել Գոնսալես Սանսի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է լրագրողներին ԵԱՀԿ Մինսկի խմբի այցի մասին: Ըստ նրա, համանախագահները հոկտեմբերի 26-ին կայցելեն Երևան, իսկ 28-ին կժամանեն Ադրբեջան: Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցին` նա ասել է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների և վայրի հարցում շտապել պետք չէ: Համանախագահների այցի ժամանակ այդ հարցը կքննարկվի: Երկու ճանապարհ կա. կամ նախագահները կընտրեն հանդիպման վայրը, կամ համանախագահները կժամանեն պատրաստի առաջարկով: Ամեն դեպքում մենք սպասում ենք համանախագահների այցին տարածաշրջան», հայտնում է AZE.az-ը: Ավելի վաղ Տալլինի Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան կարծիք հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը որևէ արդյունք չի տա: Ըստ նրա, առաջիկա հանդիպումից հետո բեկման սպասել պետք չէ: «Անհնար է հասնել խաղաղության, քանի դեռ կողմերի միջև բացակայում է վստահությունը: Ես ոչ մի շանս չեմ տեսնում, որ հանդիպումն արդյունավետ կլինի, սակայն, այն պետք է կայանա, որպեսզի հնարավոր լինի սկսել վստահություն կառուցել, ինչն ինքնին բարդ ու տևական գործընթաց է»,-ասել է Բրայզան: Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ «ամենաբարձր մակարդակի հանձնառությունը վերահաստատելու անհրաժեշտություն է զգացվում` հակամարտության խաղաղ կարգավորման լուծում գտնելու համար»: Ըստ նրա, լարվածության մակարդակը տարածաշրջանում բարձր է, և ԵԱՀԿ ՄԽ-ն զգուշացնում է կողմերին նոր սրացմանը միտված քայլերից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին: «Համանախագահները կայցելեն տարածաշրջան ամսվա վերջում, հանդիպելու համար նախագահներին ու նախապատրաստելու հաջորդ գագաթնաժողովը: Մենք ակնկալում ենք, որ նրանց հանդիպումը կարող է նպաստել բանակցային գործընթացի առաջխաղացմանը և իր ավանդը կունենա անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացման մեջ»,-ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |