ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստան կժամանի հոկտեմբերի 26-ին![]() 20 հոկտեմբերի 2015 - 17:39 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն հոկտեմբերի 26-ին, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Ըստ նրա, այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցին, ասել էր. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների և վայրի հարցում շտապել պետք չէ: Համանախագահների այցի ժամանակ այդ հարցը կքննարկվի: Երկու ճանապարհ կա. կամ նախագահները կընտրեն հանդիպման վայրը, կամ համանախագահները կժամանեն պատրաստի առաջարկով: Ամեն դեպքում մենք սպասում ենք համանախագահների այցին տարածաշրջան»: Ավելի վաղ Տալլինի Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան կարծիք հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը որևէ արդյունք չի տա: Ըստ նրա, առաջիկա հանդիպումից հետո բեկման սպասել պետք չէ: «Անհնար է հասնել խաղաղության, քանի դեռ կողմերի միջև բացակայում է վստահությունը: Ես ոչ մի շանս չեմ տեսնում, որ հանդիպումն արդյունավետ կլինի, սակայն, այն պետք է կայանա, որպեսզի հնարավոր լինի սկսել վստահություն կառուցել, ինչն ինքնին բարդ ու տևական գործընթաց է»,-ասել է Բրայզան: Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ «ամենաբարձր մակարդակի հանձնառությունը վերահաստատելու անհրաժեշտություն է զգացվում` հակամարտության խաղաղ կարգավորման լուծում գտնելու համար»: Ըստ նրա, լարվածության մակարդակը տարածաշրջանում բարձր է, և ԵԱՀԿ ՄԽ-ն զգուշացնում է կողմերին նոր սրացմանը միտված քայլերից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին: «Համանախագահները կայցելեն տարածաշրջան ամսվա վերջում, հանդիպելու համար նախագահներին ու նախապատրաստելու հաջորդ գագաթնաժողովը: Մենք ակնկալում ենք, որ նրանց հանդիպումը կարող է նպաստել բանակցային գործընթացի առաջխաղացմանը և իր ավանդը կունենա անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացման մեջ»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |