ՀՀ-ի արտաքին առևտրի հաշվեկշռի բացասական սալդոն 9 ամսում՝ ավելի քան $1 մլրդ![]() 20 հոկտեմբերի 2015 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Վիճակագրական օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ-ի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2015-ի հունվար-սեպտեմբերին 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմետությամբ նվազել է 20%-ով՝ կազմելով մոտ $3 մլրդ 457.3 մլն: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանման ծավալը կազմել է $1 մլրդ 095,6 մլն՝ նվազելով 0,9%-ով 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ներմուծման ծավալը նվազել է 26,6%՝ կազմելով $2 մլրդ 361,7 մլն: Արդյունքում ՀՀ-ի արտաքին առևտրի հաշվեկշռի բացասական սալդոն հունվար-սեպտեմբերին կազմել է $1 մլրդ 095,6 մլն: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014-ի հունվար–հուլիսին, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3,5%-ով և կազմել մոտ $3 մլրդ 289,5 մլն արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն 2014-ի հունվար–հուլիսին կազմել է $1մլրդ 218,5 մլն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |