Նոյմեբերի 15-ին Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 15-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Այցի ընթացքում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի, Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերայթի հետ: Ռոբերտ Քոչարյանի եւ Բունդեսթագի նախագահի մասնակցությամբ տեղի կունենա Գերմանիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման պաշտոնական արարողությունը: Բացի այդ, Հայաստանի նախագահը ելույթով հանդես կգա նաեւ Գերմանիայի ամենամեծ եւ ազդեցիկ Բերտելսման քաղաքական հիմնադրամում:
 Ուշագրավ
---